A
A
«Opel Combo»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը․ 3 մարդ է զոհվել
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 9-ին, ժամը 18։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի։