Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 16:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ: