Բացել լրահոսը Փակել լրահոսը
231698321_3262424910651447_4393815614546891508_n
A A
Սպորտ

Տոկիո -2020 ․Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

 

Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց օլիմպիական խաղերում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

2016թ օլիմպիական խաղերի չեմպիոնը եզրափակչում հանդիպեց իր հիմնական մրցակցի` ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ։ Մեր մարզիկը չկարողացավ լիարժեք գոտեմարտել, քանի որ նախօրեին վնասել էր ոտքը: Արդյունքում, մեր ըմբիշը պարտվեց 1։5 հաշվով և զբաղեցրեց 2-րդ տեղը:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:

Հիշեցնենք, որ  այս պահի դրությամբ սա երկրորդ մեդալն է․   բրոնզե մեդալ էր նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: