Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (1)
A A
Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում նոր նշանակումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 

 ՀՀ վարչապետը նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։

Նախագահը հրամանագրերը ստորագրել է։