Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 3-ը օգոստոսի. Քրիստոնեության 1700-ամյակի առիթով Երեւանում մարմնավաճառների որս է սկսվել (տեսանյութ)

1998-ի օգոստոսի 3-ին սոցապնախարարությունը Չինաստանից բերված 45 կարի մեքենաներից 16-ը բաժանում է Հայաստանում գործող 5 հասարակական կազմակերպության սոցիալապես անապահով անդամներին։ Հանձնելուց առաջ նախարարը սեղմում է անապահովների ձեռքը եւ զգուշացնում, որ հենց այնպես չի տալիս։ 6 ամիս հետո ինքը պետք է արդյունքներ տեսնի։

1999-ի օգոստոսին Հայաստանում տեղի կունենան առաջին համահայկական խաղերը։ Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը խաղերի փայլն ապահովելու համար հրավիրել է լրատվամիջիոցներին, որպեսզի ասի, որ մեծ ծախսեր են արվելու՝ լրատվամիջոցները ժողովրդին հոգեբանորեն պետք է նախապատրաստեն խաղերին մասնակցելուն։ Վարչապետ

Վազգեն Սարգսյանի հանձնարարականով սեփականաշնորհման նախարարությունն ստուգել է մրցույթային կարգով սեփականաշնորհված 49 ձեռնարկությունների պարտավորությունների կատարումը։ Որոշների գործն արդեն դատարանում է։ Այս վերահսկողությունը նախարար Պավել Ղալթախչյանի կարծիքով, վտանգավոր չէ մասնավորի համար

1999-ի այս օրերին Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ձեռամբ վերջապես ավարտվում է կառավարության ձեւավորումը, որն անավարտ էր մնացել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների դատարկ աթոռների պատճառով։ Ներքին գործերի նախարար է նշանակվում Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանը։

1999-ի այս օրերին մեկ ամսվա ընթացքում Երեւանի կենդանաբանական այգին սպասում է բացառիկ վերաբնակչի՝ փղիկի։ Կազբեկ անունով 5-ամյա փղիկին Մոսկվայի կենդանաբանական այգուց Երեւան պետք է տեղափոխեն մինչեւ օգոստոսի 30-ը։ Անհայտ բարեգործը նրա տեղափոխման համար պետք է վճարի 20 հազար դոլար։ Տարեկան 40 հազար այցելու ունեցող այգին վստահ չէ, որ փղիկի վերաբնակեցումով այգու այցելուների թիվը կհասնի 10 տարի առաջվա ցուցանիշին՝ 300 հազար մարդու։

2000-ի օգոստոսի 5-ին կառավարությունը քննարկում է հարկային եւ մաքսային մուտքերն ավելացնելու ուղիները։ Ըստ ֆինանսների նախարարի, դրանով կկարողանան վճարել, դիցուք, ուսուցիչների չվճարված աշխատավարձերը Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է պետական եկամուտների նախարարություն եւ արձանագրել, որ այդ հիմնարկը կատարել է հուլիս ամսվա պլանը։ 13,5 միլիարդ դրամի փոխարեն բյուջե են փոխանցել ավելի քան 15 միլիարդ դրամ։ Ուրախ են եւ վարչապետը եւ պետեկամուտների նախարարը «Տպավորությունս, որ նոր եկել էի նախարարություն, շատ բացասական էր համակարգի նկատմամբ»։ Ի դեպ, ֆինանսների նախարարը կարգավիճակով իրեն հավասար պետեկամուտների նախարար

Գագիկ Պողոսյանին պարտավորեցնում էր ավելի լավ աշխատել Նույն օրը մաքսային համակարգի աշխատակիցը լրագրողներին ասում է՝ պետեկամուտների բոլոր նախարարների օրոք համակարգում կա ներքին մաֆիա։ Վստահեցնում է մաքսային վարչության պահեստների եւ լիցենզավորման բաժնի պետ Հասմիկ Քամալյանը։ Նրա վարչության պահեստներում միլիոնավոր դոլարների հասնող ժամկետանց ապրանքներ կան, որոնց իրացմանը խանգարում է նորաստեղծ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը։ Դիմել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրա մոտից պատասխանել են բոլորովին թեմային չառնչվող մի բան։ Տիկին Քամալյանին հեռացրել են աշխատանքից, թալանել են նրա ավտոմեքենան, ասում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, կնքել են նրա աշխատասենյակը, որտեղ կարեւոր փաստաթղթեր կան 2001-ի այս օրը ատոմակայանի աշխատակիցներն սպառնում են օգոստոսի 7-ից դիմել գործադուլի, եթե իրենց 4 ամսվա աշխատավարձերի վճարման հարցը չլուծվի։ 750 հոգի նամակով դիմել են երկրի ղեկավարին։ Նրանք, սակայն, օրենքով իրավունք չունեն դիմել գործադուլի։ Քրիստոնեության 1700-ամյակի առիթով Երեւանում 2001-ի այս օրերին մարմնավաճառների որս է սկսվել։ Մարմնավաճառներն իրենք են բարձրացնում ահազանգը։ Նրանք ասում են, որ իրենց տանում են սեռավարակների կենտրոն, ստուգում ծեծում եւ խուզում։ Մեկի ձեռքն են նույնիսկ կոտրել։ Այս փաստը հաստատում են նաեւ իրավապաշտպանները 2004-ի օգոստոսի 3-ին Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում, սպանվում է Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը։ Անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել նրան պատկանող «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա: Քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսըանը եւ ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են: Մեքենայի 4-րդ ուղեւորը` Աշոտ Ջանջուղազյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյաքին վտանգ չի սպառնում: «Անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրությունները այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով», - 2006-ի օգոստոսի 3-ին հայտարարում է Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի զեկույցում վերլուծված է ժողովրդավարության վիճակը աշխարհի 30 երկրներում: Նույն օրը հայտնի է դառնում, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալ Հովհաննես Հարությունյանը՝ «Ապեր» մականունով: Հարությունյանը նույն դատարանի 2003 թվականի նոյեմբերի 18-ի վճռով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատաքննության նյութերի համաձայն, Հարությունյանը կապող օղակ է հանդիսացել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով պատվիրատուի եւ կատարողների միջեւ: