Բացել լրահոսը Փակել լրահոսը
1059670
A A
Քաղաքականություն

Բաքվի դատարանը ևս 2 հայ ռազմագերու դատապարտեց․ այս անգամ 20-ական տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու  հայ ռազմագերիների դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։

Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»: