Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan (1)
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց կիսաեզրափակիչում և կպայքարի ոսկե մեդալի համար

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) հաղթանակով սկսեց տիտղոսի
պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի
հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Կիսաեզրափակիչում Ռիո-2016 օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցեց այս տարվա վարկանիշային մրցաշարի հաղթող,
իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: Մեր ըմբիշը առաջին մրցափուլում միավոր վաստակեց ակտիվության համար,
սակայն չկարողացավ գլորել պարտերում հայտնված մրցակցին:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը հայտնվեց պարտերում պասիվության համար և հաշիվը հավասարվեց 1:1:
բայց հետո մեր մարզիկը մրցակիցն ստիպեց հայտնվել պարտերում: Մեր ըմբիշը 3 միավոր վաստակեց, սակայն
միաժամանակ ոտքը վնասեց: Բարեբախտաբար, այն այնքան էլ լուրջ չէր և Արթուր Ալեքսանյանը հանդիպումը հասցրեց
հաղթական ավարտի` 4:1:
Եզրափակիչում, որը կկայանա օգոստոսի 3-ին, մեր ըմբիշը կհանդիպի ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ: