Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alekasanyan
A A
Սպորտ

Տոկիո-2020. Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նույնպես մտավ կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան (97կգ քաշային կարգ) հաղթելով իր մրցակիցներին, նույնպես մտավ Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլ:

 

Նա նախ 4:1 հաշվով հաղթեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուժուպբեկովին, իսկ հետո առավելության հասավ մրցաշարի ֆավորիտներից մեկի` ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ` 5:1:

 

Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կմրցի իրանցի Մոհամեդ Սարավիի հետ, որը Ասիայի չեմպիոնն է, բացի այդ այս տարվա վարկանիշային մրցաշարի հաղթողն է:

 

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակիչ է մտել նաև մեր ընբիշ Կարապետ Չալյանը: