Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր հովանավոր ունի (տեսանյութ)

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ այսօր հանդիպում կազմակերպեց լրագրողներ հետ։

Նախ մամուլի ասուլիսում ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովը և գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը պատմեցին «Վանի» առաջիկա ծրագրերի մասին։ Նրանք ներկայացրին նաև թիմի նոր մարզաշապիկները։ Նոր մրցաշրջանից ակումբի տիտղոսային հովանավորը կլինի vbet-ը։ Ի դեպ, «Վանն» արդեն թվով չորրորդ հայկական ակումբն է, որի հետ համագործակցելու է բուքմեյքերական ընկերությունը:

Ասուլիսից հետո մարզադաշտում «Վանի» ֆուտբոլիստներն ու մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Ա1+»-ը զրուցեց «Վանի» ավագ Անդրանիկ Ոսկանյանի, թիմի նորեկ Գագիկ Դաղբաշյանի և ակումբի մարքեթինգի տնօրեն Արման Դանիելյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։