Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Պեպեի կոպտագույն խախտումը Մխիթարյանի նկատմամբ, որը բախման պատճառ դարձավ (տեսանյութ)

vnews.am

«Ռոման» Պորտուգալիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Պորտուի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:

Հռոմեական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին:

64-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նախկին ու «Պորտուի» ներկայիս կենտրոնական պաշտպան Պեպեն աչքի ընկավ կոպիտ խաղով Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում, ինչից հետո թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի ունեցավ բախում: Բարեբախտաբար, կարճ ժամանակ անց ֆուտբոլիստները հանդարտվեցին:

Մանրամասները՝ վերեւիտեսանյութում:

Սակայն հանդիպման ամբողջական նյութը դիտելիս, պարզ է դառնում, որ մեր ֆուտբոլիստը մինչ այդ նույնպիսի խախտում էր թույլ տվել մրցակցի մեկ այլ ֆուտբոլիստի հանդեպ։

Պեպեն ամենայն հավանականությամբ «վրեժ» լուծեց իր թիմակցի համար;))