Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tokio 28.07.
A A
Սպորտ

Տոկիո-2020. Հուլիսի 29-ին Հայաստանը կներկայանա մեկ մարզիկով

Տոկիոյում շարունակվող օլիմպիական խաղերում վաղը, հուլիսի 29-ին, Հայաստանից հանդես կգա միայն Արման Դարչինյանը:

Մեր 75 կգ քաշային բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչ փուլում կհանդիպի սլովակցի Անդրեյ Չեմեզի հետ, որը բրոնզե մեդալ է նվաճել օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մարտը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 6:30-ին:

Մեր մյուս բռնցքամարտիկը` 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, երկրորդ մրցամարտը կանցկացնի հուլիսի 31-ին: Այդ օրը մեր մարզիկը ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: