Հովհաննես Բաչկովի մրցակիցը օլիմպիական խաղերում կարող է լինել ադրբեջանցի բռնցքամարտիկը
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյում կայացել է օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը։
Եվրոպական խաղերի չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին 1/16 եզրափակիչ մարտում կմրցի Անտիգուայի ներկայացոիցիչ Ռայան Ալստոնի հետ։ Հաջորդ փուլում նրա հավանական մրցակիցներն են ուկրաինացի Յարոսլավ Խարցիզը կամ ադրբեջանցի Ջավիդ չալաբիևը:
52 կգ քաշային Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Նրան հաղթելու դեպքում մեր մարզիկը 1/8 եզրափակիչում կհանդիպի զամբիացի Պատրիկ Չինյեմբա և ավստրիացի Ալեքս Վինվուդ զույգի հաղթողի հետ:
75 կգ քաշային Արման Դարչինյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Այդ փուլում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզ և Տրինիդադ և Տոբակոն ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոն զույգի հաղթողի հետ։ Մենամարտը կկայանա հուլիսի 29-ին։