A
A
Փոխվեց
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Սլովակիայի ընտրանին Երեւան կժամանի նոր ղեկավարի գլխավորությամբ:
Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Բանսկա Բիստրիցայի «Դուկլա» ակումբի նախագահ Յան Կովաչիկը: Քվեարկության արդյունքներով` 47-ամյա ֆուտբոլային այրը առաջ է անցել Սլովակիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դուշան Գալիսից եւ նախկին ֆուտբոլիստ Լյուբոմիր Լուհովիից:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆրանտիշեկ Լորինցին, ում նախագահության ժամկետը լրացել էր սեպտեմբերի 25-ին: