Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» պարտվեց

Սպորտ

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 4-րդ խաղաշրջանը:

Երեւանի «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսը» 1:2 հաշվով պարտվեց Դիլիջանի «Իմպուլսին»: Այս սայթաքումից հետո անցած տարվա բրոնզե մեդալակիրը կորցրած միավորներով էլ ավելի ետ մնաց մրցաշարի առաջատարներ «Բանանցից» եւ «Փյունիկիից»:

Իսկ ահա այսօր նշանակված «Գանձասար» - «Կիլիկիա» խաղը չի կայացել, քանի որ կիլիկիացիները չեն մեկնել Կապան: Առաջնության կանոնակարգով դաշտի տերերին կշնորհվի տեխնիկական հաղթանակ, իսկ «Կիլիկիան» կտուգանվի համապատասխան գումարով:

Ինչպես «Ա1+»-ի թղթակիցը տեղեկացավ երեւանյան ակումբին մոտ կանգնած աղբյուրներից, «Կիլիկիայի» ղեկավարությունը երկուշաբթի պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: