A
A
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղացել վիրավոր զինվորների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Զինվորի տան «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում այսօր անցկացվեց շախմատի մրցամարտ՝ վիրավոր զինվորների և ԱԺ պատգամավորների միջև:
Մրցեցին 10 զույգ: Ավաղ, որոշ պատգամավորներ չէին ժամանել, այդ իսկ պատճառով նրանց փոխարինեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մանուկյանը, գրոսմայստեր Հովհաննես Հայրապետյանը, շախմատի մրցավար Նորայր Քալանթարյանը։
Մրցամարտի ավարտից հետո այդպես էլ պարզ չդարձավ հաշիվը։ Այդ մասին հաստատեց նաև մրցամարտի կազմակերպիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Նշենք, որ անցած տարի կայացած նմանատիպ առաջին մրցամարտում հաղթել էին պատգամավորները։ Այս անգամ, ինչպես նշում է Զինվորի տան ֆեյսբուքյան էջը, հաղթեց ընկերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․