Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է աշխարհում

Սպորտ
ba4e0e12b65838d0c15168196e5cc45e

Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Անթալիայում շարունակվող աշխարհի առաջնությունում զբաղեցերց 4-րդ տեղը գերծանր քաշային կարգում:

Պոկում վարժությունում նա բարձրացրեց ընդամենը 123 կգ ծանրություն եւ բավականին ետ մնաց առաջին եռյակից: Մեդալ նվաճելու համար Հռիփսիմեն հրում վարժությունում նվազագույնը պետք է 8 կգ ավելի բարձրացներ, քան իր մոտակա մրցակիցը: Սակայն դա նրան չհաջողվեց: Այդպիսով, մեր մարզուհին զբաղեցրեց 4-րդ տեղը եւ ընդամենը 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակեց Հայաստանի համար:

Այս քաշային կարգում ֆանտաստտիկ արդյունքներ ցույց տվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան, որը միանգամից թարմացրեց համաշխարհային երկու ռեկորդները. պոկում վարժությունում 145 կգ, երկամարտում` 315 կգ: Հենց նա էլ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: