«2 ամսից ավելի՝ Ադրբեջանը փաստացի փակել է Դադիվանքի մուտքը»․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Դադիվանքում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների տեղաշարժի եւ ծառայության վերաբերյալ մամուլում ահազանգեր կան այն մասին, որ չնայած ռուս խաղաղապահների առկայությանը, Ադրբեջանը խոչընդոտում է հայ հոգեւորականների՝ վանական համալիրի տարածք մուտք գործելուն, ինչպես նաեւ՝ ուխտավորների այցերին։ Aravot.am-ը զրուցել է Դադիվանքում սպասավորող Տեր Աթանաս աբեղա Սարգսյանի հետ։
-Հոգեշնորհ Տ․ Աթանաս, տեղեկացրեք խնդրում եմ, որքանո՞վ է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, որքա՞ն ժամանակ է եւ ի՞նչ պատճառով է խոչընդոտվում հայ հոգեւորականների եւ քաղաքացիների մուտքը Դադիվանք։
-Դադիվանքի վանական համալիր վերջին անգամ հայ ուխտավորները մուտք են գործել մայիսի 2-ին: Այդ օրվանից այս կողմ այլևս որևէ անգամ ադրբեջանական կողմը հնարավորություն չի տվել հավատացյալներին մուտք գործել վանական համալիր և մասնակցել Սուրբ Պատարագների: Ուխտավորները Դադիվանքում անցկացնում են ընդամենը մի քանի ժամ՝ մասնակցում են Սուրբ Պատարագին, հաղորդվում և ապա վերադառնում: Այսինքն՝ ամբողջ շաբաթվա կտրվածքով ուխտավորների ներկայությունը վանքում լինում է ընդամենը 3-4 ժամ: Սովորականի պես շաբաթվա առաջին կեսին ռուս խաղաղապահներին է ուղարկվում կիրակի օրը վանք այցելող ուխտավորների տվյալները, սակայն շաբաթվա վերջին, երբեմն հենց կիրակի առավոտյան է պարզ դառնում, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մուտք գործել վանք: Ռուսական կողմն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի վանք մուտք գործելը դառնա հնարավոր:
-Արդյոք մեր հոգեւոր սպասավորներին թույլատրվո՞ւմ է փոխարինելու նպատակով մուտք գործել Դադիվանք։
-Մինչ մայիսի 2-ը հերթափոխող հոգևորականները կիրակի օրերին ուխտավորների հետ էին մուտք գործում վանք: Իսկ ներկա պահին անգամ հոգևորականների հերթափոխն է դարձել դժվար, երբեմն անկարելի: Անցնող ամիսներին ռուսական կողմի ջանքերով հնարավոր է դարձել մեկ-երկու անգամ հոգևորականների հերթափոխ կազմակերպել: Ներկա պահին ռուսական կողմը բանակցությունների մեջ է, որպեսզի հոգևորականները կարողանան հերթափոխ կատարել: Երկու ամսից ավել է, ինչ ադրբեջանական կողմը փաստացի փակել է Դադիվանքի մուտքը, ինչպես նաև խիստ սահմանափակել է հոգևորականների հերթափոխը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով