Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդամենը փոքր ոսկե մեդալ

Սպորտ
225651ed2295809dd1a85f536eb3b728

Անթալիայում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր տեղի ունեցած տղամարդկանց 85 կգ քաշայինների մրցումներւմ Հայաստանի երկու ծանրորդներն էլ անհաջողության մատնվեցին:

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել 170 կգ ծանրաձողը եւ ժամանակից շուտ դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Մեր երկրորդ ներկայացուցիչը` Արա Խաչատրյանը, շատ հաջող սկսեց ելույթները: Առաջին վարժությունում նա ցույց տվեց 175 կգ արդյունք եւ գրավելով առաջին տեղը, արժանացավ փոքր ոսկե մեդալի: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ փորձի ժամանակ Արա Խաչատրյանը ծանր վնասվածք ստացավ եւ ստիպված ժաանակից շուտ ավարտեց ելույթը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: