Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագրի» ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է

««Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ փոխնախագահների թեկնածուները Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանն են»,- «Լուրեր»-ին հայտնել է կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ վարչության և խմբակցության անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստում հաստատվել են նրանց թեկնածությունները: Այս մասին տեղեկացնում է 1 lurer.am-ը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն ԱԺ նախագահի կարգավիճակում լինելու է Ալեն Սիմոնյանը: Ինչպես ցանկացած կարևոր որոշում մեր կուսակցության ներսում, բացառապես փաստարկների և արգումենտների դաշտում է: Դա մեր գործելաոճն է դեռևս կուսակցության հիմնադրման օրվանից: Բոլոր տեսակի ընտրությունները՝ վարչության ընտրություններ, ռեյտինգային ցուցակ, նախընտրական շրջափուլում մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք դրսևորում: Այս հարցը ևս նմանատիպ քննարկումների և փաստարկների արդյունքում է որոշվել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը: