A
A
Մրցակիցները հայտնի են
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը, պատրաստվելով նոր մրցաշրջանին, սեպտեմբերի 27-29-ը Ռուսաստանի Կուրսկ քաղաքում կմասնակցի միջազգային մրցաշարի: Մեր բասկետբոլիստուհիների մրցակիցները կլինեն տեղի «Դինամոն», Վոլոգդայի «Չեւակատան» եւ Կիեւի «Տիմ-Սկուֆը»:
Սեպտեմբերի 27-ին նախատեսված առաջին խաղում «Հատիսը» կհանդիպի «Չեւակատայի» հետ, որը մեր թիմի մրցակիցն էր եղել Եվրոպայի գավաթի անցած խաղարկության ժամանակ։ Հաջորդ օրը հատիսցիները կմրցեն ուկրաինուհիների, իսկ սեպտեմբերի 29-ին` «Դինամոյի» հետ: