Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-րդ անգամ

Սպորտ
46b661e4ee8b263356cd259aaf51541d

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում 13-րդ անգամ կխաղարկվի հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

Միմյանց հետ կհանդիպեն հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եւ այս տարվա գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից Երեւանի «Բանանցը»: Խաղի սկիզբը ժամը 17:00-ին է:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Սուպերգավաթի խաղարկումը կորցրել է իր վարկանիշը: Մասնավորապես` անցած տարի գավաթին տիրեց Երեւանի «Արարատը», որը Հայաստանի առաջնությունում զբաղեցնում էր վերջին տեղը: Իսկ պատճառն այն էր, որ Երեւանի «Փյունիկն» այդ խաղին ներկայացել էր երկրորդ կազմով:

Թե ինչ կազմերով կներկայանան այսօր թիմերը, դժվար է ասել, քանի որ դրանց մարզիչներն այժմ ավելի շատ մտածում են երկրի առաջնության վերջնամասի հաջող անցկացման մասին:

Հավելենք, որ Սուպերգավաթը մինչ այսօր նվաճել են «Փյունիկը»` 6, «Շիրակը»` 3, «Ցեմենտը», «Միկան» եւ «Արարատը»` 1-ական անգամ: