Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 15.07.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանին պարտություն է գրանցել․ նրան թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր պետք է անցկացներ իր առաջին պարտիան շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Սակայն, ինչպես տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր շախմատիստը բարձր ջերմություն է ունեցել բժշկական ստուգման ժամանակ, որի համար նրան թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը:

Այդպիսով, Լևոն Արոնյանին պարտություն է գրանցվել որակավորման 2-րդ փուլի առաջին պարտիայում, որտեղ նա պետք է մրցեր ավստրալացի Բոբի Չենգի հետ:

Այժմ հայ շախմատիստը պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնի: Եթե այն բացասական լինի, ապա Լևոն Արոնյանը վաղը կմասնակցի պատասխան հանդիպմանը, հակառակ դեպքում նրան կրկին տեխնիկական պարտություն կգրանցվի: