Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ` նույն կազմով

Սպորտ
9d7f219c2a00817a6f4c58fb480f41e2

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի կունենան 4-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը մրցաշարի առաջատարներից է, ուժերը կչափի Ռուսաստանի 3-րդ ընտրանու հետ: Այդ խաղում մեր թիմը հանդես կգա նույն կազմով, որով հաղթել է 2-րդ եւ 3-րդ տուրերում. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան:

Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում կհանդիպի Խորվաթիայի ազգային թիմի հետ, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ ընդամենը մեկով է գերազանցում մեր ընտրանուն: Անցած հանդիպման համեմատ հավաքականի կազմում մեկ փոփոխութոյւն է կատարվել. 4-րդ խաղատախտակին հանդես եկող Անահիտ Խառատյանին փոխարինել է Նելլի Աղինյանը: