Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Գ. Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն

Սպորտ
67a5bc873585c0352f9eeab8b19e68d7

Հայաստանի ծանրորդ, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը գերազանց ելույթ ունեցավ աշխարհի տղամարդկանց առաջնությունում եւ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Այս քաշային կարգում 1-ին տեղի համար պայքար ծավալվեց մեր մարզիկի եւ աշխարհի անցած տարվա չեմպիոն, չինացի Լու Քսիաոյուի միջեւ:

Պոկում վարժությունում Տիգրան Գ. Մարտիրոսյանը ցույց տվեց 173 կգ արդյունք եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկրորդ տեղը գրաված չինացի Լու Քսիաոյուն մեր մարզիկից հետ մնաց 3 կգ-ով:

Հրում վարժությունում Տիգրանը գլխավերեւում պահեց ուղիղ 200 կգ ծանրաձողը: Նույնքան բարձրացրեց նաեւ չինացին, որը անձնական թեթեւ քաշի հաշվին արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Սակայն երկամարտում ցույց տալով 373 կգ արդյունք, Տիգրան Գ. Մարտիրոսյանը զբաղեցրեց 1-ին տեղը եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեց չինացի Լու Քսիաոյուն, բրոնզե` եգիպտացի Տարեկ Յեհիան:

Այս քաշային կարգում մեր երկրորդ ծանրորդ Գեւորգ Դավթյանը պոկում վարժությունում ձախողեց բոլոր մոտեցումները եւ ժամանակից շուտ դուրս մնաց մեդալների համար պայքարից: