Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Երևանում մեկնարկել է կանանց բասկետբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության չելենջ-մրցաշար

Երևանում մեկնարկել են կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները:

Հայաստանի հավաքականն առաջին խաղում 51:88 հաշվով պարտվել է Շվեցարիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել շվեյցարացի Էմմա Շարդոնը, որը վաստակել է 20 միավոր: Մեր թիմից արդյունավետ խաղ է ցուցադրել Փաթիլ Եագուպեանը` 19 միավոր:

Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 15-ին Ուկրաինայի հավաքականի հետ, որը մեկնարկային խաղում 78:80 հաշվով զիջել է Ալբանիային: