Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Թուրքիային

Սպորտ
9d7f219c2a00817a6f4c58fb480f41e2

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի ունեցան 3-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ջախջախեց Թուրքիայի հավաքականին` 3,5:0,5: Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Բորիս Էսենին, Վլաիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը սպիտակներով պարտության մատնեցին համապատասխանաբար Էմրե Սանին եւ Մերթ Էրդողուին: Միայն Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մուսթաֆա Իլմազի հետ:

Մեր թիմը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ շարունակում է ընթանալ առաջատարների խմբում:

Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում հանդիպեց Մակեդոնիայի թիմի հետ: Առաջին եւ 2-րդ խաղատախտակներին հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը արագ հաղթանակ տարան եւ նկատելի առավելություն ստեղծեցին:  Լիլիթ Գալոյանն ու Անահիտ Խառատյանը նույնպես հաղթեցին իրենց մրցակիցներին եւ հաշիվը դարձրին 4:0: