A
A
Դարպասապահն արտասվել է
Իտալական «Ռոմայի» դարպասապահ Ժուլիո Սերժիոն ստիպված է եղել վնասված ոտքով ավարտել Իտալիայի առաջնության հերթական հանդիպումը:
Բրազիլացի դարպասապահը «Բրեշիա» հետ խաղին վնասել է կրունկը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին նրան չի փոխարինել, քանի որ մինչ այդ նա արդեն կատարել էր երեք փոփոխությունները: Վերջին 10 րոպեներին դարպասապահն այնքան ուժեղ ցավեր է ունեցել, որ անգամ արտասվել է:
Խաղից հետո բժիշկները հույս են տվել դարպասապահին` նշելով, որ վնասվածքը լուրջ չէ եւ շատ շուտ կարող է վերադառնալ խաղադաշտ:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին «Ռոման» կարեւոր հանդիպում է անցկացնելու Իտալիայի առաջնությունում: Հռոմեացիները սեփական հարկի տակ ընդունելու են երկրի չեմպիոն «Ինտերին»: