Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու առաջատար

Սպորտ
a849301c1311c68c926675c903e081e1

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր կանցկացվի երկու տուր: Արդեն ավարտվել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի պատանի շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկանների մրցաշար) եւ Հովհաննես Գաբուզյանը (մինչեւ 16 տարեկան), որոնք վաստակել են 3,5 միավոր եւ բարձր տեղեր են զբաղեցնում:

Չորս հնարավորից 3-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանը եւ Ռաֆայել Բակունցը (երկուսն էլ մինչեւ 18 տարեկան), Կարեն Գրիգորյանը (մինչեւ 16 տարեկան), Արմեն Միքայելյանը (մինչեւ 14 տարեկան), Սուսաննա Սարգսյանը (մինչեւ 18 տարեկան), Մարիա Գեւորգյանը (մինչեւ 16 տարեկան), Անի Հարությունյանը (մինչեւ 14 տարեկան), Հասմիկ Շահբազյանը (մինչեւ 12 տարեկան), Միլենա Խորոտյանը (մինչեւ 10 տարեկան): Մեր մնացած մասնակիցներն առայժմ ավելի համեստ արդյունքներ ունեն:

Հավելենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: