A
A
Զոհեր ու վիրավորներ Աֆղանստանում․ թալիբները հարձակվել են Քալայ-Նաու քաղաքի վրա
Աջակցիր «Ա1+»-ինԱֆղանստանի Քալայ-Նաու քաղաքում թալիբան շարժման ու երկրի կառավարական ուժերի միջև բախումների ընթացքում վերջին 3 օրում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 77-ը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը։
Հուլիսի 7-ին «Թալիբան» շարժման զինյալները գրոհել են Քալայ-Նաու քաղաքի վրա երեք ուղղությամբ, ներխուժել են բանտ ու ազատել բոլոր կալանավորներին։ Աֆղանստանի զինված ուժերը քաղաքը ազատագրելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում։ Հաղորդվում է առնվազն 59 թալիբի ոչնչացման մասին։
Նշենք, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հեռանալու ֆոնին մեծանում է անկայունությունը։ Վերջին շրջանում թալիբները գյուղական շրջաններում նվաճումներ են ունեցել ու հարձակումը սկսել են ուղղել ավելի խոշոր քաղաքների վրա։