Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելինե Դալուզյանը բրոնզե մեդալակիր

Սպորտ
a98b0eda66ba856e302f52c5ee4cbd09

Հայաստանի ծանրորդ, 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը աշխարհի կանանց առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ:

Եւ պոկում (112 կգ), եւ հրում (139 կգ) վարժությունում մեր մարզուհին գրավեց երրորդ տեղը: Երկամարտում ցույց տալով 251 կգ արդյունք, նա նույնպես զբաղեցրեց 3-րդ տեղը եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Մելինե Դալուզյանից 5 կգ շատ բարձրացրեց ռուսաստանցի Սվետլանա Շիմկովան, 2 կգ` չինուհի Յու Կանգը: Նրանք արժանացան համապատասխանաբար ոսկե եւ արծաթե պարգեւների: