A
A
Հայաստան – Թուրքիա` խաղ Իսլանդիայում
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը այսօր առաջին խաղը կանցկացնի Եվրոպայի 2011 թվականի առաջնության որակավորման փուլում:
Մեր պատանիները առաջին տուրում ուժերը կչափեն Թուրքիայի իրենց հասակակիցների հետ: Խաղը կկայանա չեզոք դաշտում, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, Երեւանի ժամանակով 19:00-ին:
7-րդ ընտրական խմբի մյուս զույգը կազմել են Իսլանդիայի եւ Չեխիայի պատանեկան հավաքականները:
Նշենք, որ հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմին հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին երկու հորիզոնականներում: