Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess open
A A
Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը 3-6-րդ տեղերը բաժանեց ԱՄՆ-ում անցկացվող World Open մրցաշարում

ԱՄՆ-ում ավարտվեց շախմատի World Open խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 196 շախմատիստ-շախմատիստուհի:

Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 3-6-րդ տեղերը: Նա կստանա 2267 դոլար պարգևավճար:

Մեր մյուս գրոսմայստերը` Զավեն Անդրիասյանը, 6,5 միավորով բաժանեց 7-14-րդ տեղերը: Նա, ինչպես նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող մեր նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը, պարգևատրվեց 349-ական դոլարով:

Միացյալ Նահանգները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը չնայած հիվանդության պատճառով բաց թողեց երեք տուր, սակայն 6 հնարավորից վաստակեց 4 միավոր և գրավեց 101-րդ տեղը: 

Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Հանս Նյումանը, որը վաստակեց 7,5 միավոր: Նա կստանա 12.221 դոլար: