Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evropa
A A
Սպորտ

Եվրո-2020․ 26-րդ օր. նոր ռևանշի ակնկալիքով. Իտալիա – Իսպանիա

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունը: Լոնդոնում միմյանց հետ կհանդիպեն մրցաշարի ֆավորիտներից երկուսը` Իտալիան ու Իսպանիան:

Իտալացիները բավական վստահ սկսեցին առաջնությունը և խմբային փուլում երեք չոր հաղթանակներ տարան Թուրիքայի, Ուելսի և Շվեյցարիայի նկատմամբ` 7:0 ընդհանուր հաշվով: Իսկ ահա փլեյ-օֆֆում «երկնագույններն» արդեն խնդիրներ ունեցան Ավստրիայի և Բելգիայի հետ խաղերում, բայց, այնուամենայնիվ հաղթեցին միևնույն 2:1 հաշվով:

Իսպանացիները խմբային փուլում չնայած հանդես եկան սեփական դաշտում, բայց իրենց խմբում գրավեցին 2-րդ տեղը` ետ մնալով Շվեդիայից: 1/8 եզրափակիչում նրանք լրացուցիչ ժամանակում պարտության մատնեցին Խորվաթիային` 5:3, իսկ քառորդ եզրափակիչում միայն 11մ հարվածաշարում կարողացան կոտրել 10 ֆուտբոլիստով խաղացող Շվեյցարիայի դրմադրությունը` 1:1, 11մ` 3:1:

Թիմերը հաճախ են հանդիպել Եվրոպայի առաջնություններում: Սա չորրորդ անընդմեջ դիմակայությունն է: 2012թ առաջնությունում Իսպանիան եզրափակիչում պարզապես ջախջախել է Իտալիային` 4:0, իսկ ահա չորս տարի անց իտալացիները 1/8 եզրափակիչում ռևանշի են հասել 2:0 հաշվով: 

Կողմերի վերջին խաղն կայացել է 2017 թվականին, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Այն ավարտվել է Իսպանիայի համոզիչ հաղթանակով, որի արդյունքում Իտալիան իր խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ անցումային խաղերում զիջում է Շվեդիային և դուրս մնում Ռուսաստան-2018 աշխարհի առաջնությունից: