Բացել լրահոսը Փակել լրահոսը
209965346_2684500971847447_1724124307173593476_n
A A
Հասարակություն

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից: Այս մասին հայտնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանը:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Ծրագրի շահառուների թիվը 4141 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: