Բացել լրահոսը Փակել լրահոսը
835098605_1436086458630317_5153928824206891410_n
A A
Պաշտոնական

Հայաստանը և Cerebras-ը քննարկել են ԱԲ ոլորտում համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման հնարավորություններին, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունները և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ առկա հնարավորությունները։

Cerebras-ի ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձը՝ AI հաշվարկների և ենթակառուցվածքների ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների շուրջ և պայմանավորվել շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում։