Վթար Արմավիրի մարզում. ռուսական համարանիշներով 07-ը գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել 07-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: