Բացել լրահոսը Փակել լրահոսը
209151879_2784878895094122_5818783133348173691_n
A A
Պաշտոնական

Ռ․ Պետրոսյանը Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծարանների հարցով դիմել է գլխավոր դատախազին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ  ֆբ-յան էջը։

«Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսություններում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար»,- գրված է հաղորդագրությունում։