Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմը ԵԱ-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում կմասնակցի 8 քաշային կարգերում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում։ Մեր թիմը կմասնակցի այսպիսի կազմով։

57 կգ՝ Մանվել Խնձրցյան

61 կգ՝ Լևիկ Միքայելյան

65 կգ՝ Տիգրան Ղազարյան

70 կգ՝ Նարեկ Հարությունյան

74 կգ՝ Մուշեղ Մկրտչյան

79 կգ՝ Կնյազ Իբոյան

92 կգ՝ Սերգեյ Սարգսյան

125 կգ՝ Լյովա Գևորգյան