Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը առայժմ բաժանում է 6-9-րդ տեղերը. Paris Rapid & Blitz

Փարիզում ընթացող շախմատի Paris Rapid & Blitz մրցումներում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր կայացած 7-9-րդ տուրերում նախ ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Ալիռեզա Ֆիրուջայի հետ, ապա պարտվեց Պյոտր Սվիդլերին: Մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 8 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ-ոքի համար` 1 միավոր) և չորս մասնակիցների` Ֆաբիանո Կարուանայի, Թեյմուր Ռաջաբովի և Ռիչարդ Ռապորտի հետ բաժանում է 6-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է ամերիկացի Վեսլի Սոն:

Այժմ մրցաշարի 10 մասնակիցները կմրցեն կայծակնային շախմատում: Նրանք նախ կանցկացնեն 18-ական պարտիա, ապա փլեյ-օֆֆում կորոշեն հաղթողին: Կայծակնային մրցաշարը կկայանա հունիսի 21-ին և 22-ին: