Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջին դժգոհությունն ընտրություններից

Այսօր կայանում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: Առավոտյան ուղիղ ժամը 8-00-ին սկսվեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները: Ավանի ընտրատեղամասերից մեկում այդ ժամին արդեն հերթ էր գոյացել: Քաղաքացիներից մեկն առաջին դժգոհությունը հայտնեց, երբ մոտեցավ քվեաթերթիկների ստացման սեղանին:

Նա մոտ 30 վայրկյան սպասեց, մինչև որ աշխատակիցը մեկիկ-մեկիկ առանձնացրեց բոլոր քվեաթերթիկները: Քաղաքացին չդիմացավ և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին խորհուրդի կարգով ասաց, որ պետք է նախապես առանձնացնել թերթիկները, որպեսզի մարդիկ ժամանակ չծախսեն դրանք ստանալիս և արհեստական հերթեր չառաջանան: «Ա1+»-ի թղթակիցը լուսանկարներ է ներկայացնում Ավանի ընտրատեղամասերից: