Բացել լրահոսը Փակել լրահոսը
շոգ ամառ
A A
Պաշտոնական

Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Այս մասին զգուշացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39...+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- գրված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։