Բացել լրահոսը Փակել լրահոսը
team
A A
Քաղաքականություն

Ով՝ ում օգտին․ ԳԵԼԱՓ-ը հրապարակեց վերջին տվյալները (տեսանյութ)

MPG/GALLUP Intertational կազմակերպությունը հրապարակել է նախընտրական հետազոտության 5-րդ ու վերջին փուլի արդյունքները:

Մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրությունների՝ հարցվածների 51,1 %-ը պատասխանել է՝ միանշանակ մասնակցելու եմ, 11,4 %-ը՝ ավելի շուտ մասնակցելու եմ, 22,9 %-ը՝ միանշանակ չի մասնակցելու, իսկ 13,8 %-ը՝ ավելի շուտ չի մասնակցելու: 

Ո՞ր քաղաքական ուժի քարոզարշավին եք հանդիպել․ արդյունքը հետևյալն է

46,4 % «Քաղաքացիական պայմանագիր»

40,9 %-ը՝ «Հայաստան» դաշինք,  

13, 8 % ԲՀԿ 

13,7 % «Պատիվ ունեմ» դաշինք

7,9 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

6,5 % Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի

Իսկ 23,3 %-ը պատասխանել է, որ չի հանդիպել որևէ քաղաքական ուժի քարոզարշավին:

Ըստ հետազոտության՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 28,7%-ը, ՔՊ-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը, ԲՀԿ-ի օգտին 5,4 %-ը, ԼՀԿ-ի օգտին՝ 5,2 %-ը: Հետազոտությունն անցկացվել է հունիսի 14-16-ը։