A
A
Իսպանական ջախջախումներ
Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրը առանձնացավ գոլառատությամբ. 8 խաղում գրանցվեց 22 գոլ:
Հատկապես աչքի ընկան իսպանական ակումբները: «Բարսելոնան» սեփական հարկի տակ ջախջախեց Հունաստանի «Պանաթինաիկոսին»` 5:1, իսկ «Վալենսիան» հյուրընկալվելիս 4:0 խոշոր հաշվով հաղթեց Թուրքիայի «Բուրսասպորին»:
Անցած խաղարկության հաղթող Միլանի «Ինտերը» մրցաշարի նորեկ «Տվենտեի» հետ խաղում բավարարվեց ոչ-ոքիով` 2:2: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Վերդեր» - «Տոտենհեմ» խաղում: Խաղաղությամբ բաժանվեցին նաեւ անգլիական «Մանչեսթր Յունայթեդը» եւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»` 0:0:
Մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Լիոն» - «Շալկե-04»` 1:0, «Բենֆիկա» - «Հապոել» (Թել Ավիվ)` 2:0, «Կոպենհագեն» - «Ռուբին»` 1:0: