Բացել լրահոսը Փակել լրահոսը
458531423_highres
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման

Ժնևում անցկացված ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը և Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել փակ դռների հետևում: Այս մասին գրում է swissinfo.ch-ն:

Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Պարմելինն ու Կասիսը կոչ են արել հանգուցալուծել Ուկրաինայում տիրող իրավիճակը խաղաղ ճանապարհով, քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Քննարկվել է նաև Իրանի միջուկային հարցը»,- ասված է հաղորդագրությունում: