Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուսաստանի-պատվիրակությունը-ԵԽԽՎ-ում-կմնա՞-թե-ոչ
A A
Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովի անդամն էլ կհետեւի ԱԺ ընտրություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  20  հոգանոց պատվիրակությունը  կդիտարկի  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները։ Պատվիրակությունը կղեկավարի Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը։

Պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի,  քաղաքացիական հասարակության անդամների ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի  Վենետիկի հանձնաժողովի անդամը՝ անկախ փորձագետը։

Հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակները կպատասխանեն ԶԼՄ հարցերին։

Այս մասին հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։