Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ Ամերիկայում

Սպորտ
79fec967fb35d2a1bbf70854456d5627

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, նվաճելով ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի կոչումը, դարձավ թվով 7-րդ թենիսիստը, ում հաջողվեց հաղթող ճանաչվել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում: Դա նրան հաջողվեց իրականացնել 24 տարեկան հասակում, ուստի նա միաժամանակ դարձավ ամենաերիտասարդ չեմպիոնների չեմպիոնը:

ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց աշխարհի 3-րդ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ: Առաջին փուլում իսպանացի մարզիկը մեծ դժվարությամբ առավելության հասավ մրցակցի նկատմամբ` 6:4, իսկ երկրորդում անչափ լարված պայքարում զիջեց սերբ թենիսիստին` 5:7:

Դժվար է ասել, թե մրցամարտը ինչպիսի ընթացք կունենար, եթե հորդառատ անձրեւի պատճառով այն 2 ժամով չընդհատվեր: Այդ հարկադրված ընդմիջումն ավելի դրական ազդեց Ռաֆայել Նադալի վրա, որը սկսեց ավելի քիչ սխալներ թույլ տալ ինչպես մատուցման, այնպես էլ մրցակցի գրոհներին պատասխանելիս: Արդյունքում աշխարհի առաջին ռակետը 6:4, 6:2 հաշվով հաղթանակներ տարավ 3-րդ եւ 4-րդ փուլերում եւ առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի չեմպիոնի կոչումը:


«Մեծ սաղավարտի» չորրորդ մրցաշարերում հաղթանակներ տարած թենիսիստները.

Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9 մրցաշար
Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա) - 16
Անդրե Աղասի (ԱՄՆ) - 8
Ռոյ Էմերսոն (Ավստրալիա) - 12
Ռոդ Լեւեր (Ավստրալիա) - 11
Դոնալդ Բադջ (ԱՄՆ) - 6
Ֆրեդ Պերի (Մեծ Բրիտանիա) - 8