A
A
Արզումանյանը տեղափոխվեց
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դանիական «Ռանդերսի» հիմնական կազմից տեղափոխվել է երիտասարդական կազմ:
Ֆուտբոլիստի գործակալը ռուսական լրատվամիջոցներով հայտարարել է, որ Մակեդոնիա - Հայաստան ընտրական խաղից հետո տարաձայնություններ են ծագել Ռոբերտ Արզումանյանի եւ ակումբի ղեկավարության միջեւ, որի արդյունքում հայազգի լեգեոնականին արգելել են մարզվել հիմնական կազմի հետ:
25-ամյա ֆուտբոլիստը առայժմ հանդես կգա «Ռանդերսի» երիտասարդական կազմում, իսկ ձմեռային տրանսֆերի ժամանակաշրջանում կտեղափոխվի այլ ակումբ: Ըստ գործակալի ունեցած տվյալների, Ռոբերտ Արզումանյանով այժմ հետաքրքրվում են Ռուսաստանի մի քանի ակումբներ: