Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մեդալի-2

Սպորտ
be969ca9aa983f4b41bf3b54e03a228a

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել:

Տղամարդկանց մրցումներում հանդես եկան Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), Արմեն Նազարյանը եւ Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ): Ավաղ, նրանց պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ գեղեցիկ սեռի մեր միակ մասնակիցը` Գայանե Հարությունյանը (48 կգ):

Տոկիոյում, այնուամենայնիվ, մեկ հայազգի մարզիկ մեդալ նվաճեց: Դա Ռուսաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականի անդամ Արսեն Գալստյանն է, որը 60 կգ քաշայինների պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: