Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Բուխարեստում. նա արդեն 2-րդն է Superbet Chess Classic-ում

Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic դասական մրցաշարում այսօր տեղի ունեցավ նախավերջին` 8-րդ տուրը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ, ում հետ միասին կիսում էր 4-7-րդ տեղերը: Մեր շախմատիստը բավական երկարատև պայքարից հետո անցումային զինվոր ստացավ: Արդյունքում, 62-րդ քայլից հետո ռումինացի շախմատիստն ընդունեց իր պարտությունը:

Լևոն Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը մրցաշարում և վաստակեց 4,5 միավոր: Նա այժմ կիսում է 2-4-րդ տեղերը, սակայն դեռևս մեկ միավորով ետ է մնում մրցաշարի միանձնյա առաջատար Շախրիյար Մամեդյարովից:

Վաղը կայանալիք վերջին` 9-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը բոլոր 8 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի և վաստակած 4 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը: