A
A
Առանց մեդալի
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն առանց մեդալի վերադարձավ Մոսկվայում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից:
Մեր յոթ մասնակիցները երեքը` 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը եւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը լավ հնարավորություն ունեին նվաճելու բրոնզե մեդալներ, սակայն նրանք անհաջող հանդես եկան սփոփիչ մրցաշարում եւ մնացին առանց մրցանակների: Մնացածը պայքարից դուրս մնացին առաջնության նախնական փուլերից: